Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակում

20.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։
Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն դրամ։
Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 58 տոկոսով և կավարտվեն 2025 թվականի օգոստոսին։
Մարզպետը հրահանգեց՝ անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան, միաժամանակ շեշտելով, որ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքի շահագործմանը անհամբեր սպասում են ծնողները, մանկավարժները և աշակերտները։
Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմանները՝ 503 աշակերտ տեղով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02