Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհահատված

19.08.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ78+100 հատվածը։ 5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։ Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները‚ անասնանցումները‚ կատարվում են նաև այլ աշխատանքներ։
Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։
Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02