Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եղավ Վերին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի և մարզադահլիճի շինհրապարակում

19.08.2024

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանի և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգվող մասնաշենքի և մարզադահլիճի շինհրապարակում։
Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և նրան հարող մասնաշենքի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 177, 5 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի աշնանից և արդեն մոտենում են ավարտին։
Հիմնանորոգվել է մարզադահլիճը և մարզադահլիճին հարող մասնաշենքի 7 դասասենյակ, 2 հանդերձարան։
Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճը ֆիզկուլտուրայի դասերի անցկացման համար կունենա ժամանակակից ու հարմարավետ պայմաններ, հիմնանորոգված դասասենյակները կկահավորվեն նոր գույքով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02