Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

19.08.2024

Օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։

Քննարկումներ ծավալվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհների եզրերի մաքրման, դրանց ամառային սպասարկման վիճակի, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում նոր կոյուղագծի կառուցման, Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, Սևանի տրանսպորտային հանգույցի տարածքի կանաչապատման հետ կապված հարցերի շուրջ։

Խոսվեց նաև Ջիլ գյուղ մտնող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծի ձեռքբերման, Գավառի բժշկական կենտրոնում շերտագրման սարքի տեղադրման, դպրոցներում էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման, լաբորատորիաների կահավորման հետ կապված հարցերի մասին։

Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուսումնասիրել մարզի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության համապատասխանությունը օրենսդրական պահանջներին և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02