Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակում

16.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։
Կարեն Սարգսյանի հանձարարականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունը ուսումնասիրելու է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների նորակառույց մասնաշենքում դպրոցական պարապմունքները վերսկսելու հնարավորությունները և ներկայացնելու է համապատասխան առաջարկություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցի ամբողջական կառուցումը նախատեսված է ավարտել 2025 թվականի հոկտեմբերին, իսկ աշակերտներն այդ ընթացքում դպրոցական պարապմունքներն անցկացնում են թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում՝ հաղթահարելով բավականին հեռավորություն։
Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 746 միլիոն դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունվարից։ Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։
Ծրագրի ավարտից հետո Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմանները՝ 970 աշակերտ տեղով։
Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք։ Նորակառույց շենքը, բացի տարրական դասարանների մասնաշենքից, ունենալու է նաև հիմնական ու ավագ դպրոցների համար նախատեսված մասնաշենքեր, մարզադահլիճ, վարչական մաս, ճաշարան և նիստերի դահլիճ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02