Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

14.08.2024


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3 փողոց, մի քանի փողոցներում էլ կառուցվել են ոռոգման առուներ։
Ներքին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 130 միլիոն 690 հազար դրամ, որից 72 միլիոն 945 հազար դրամը ՀՀ կառավարության, 57 միլիոն 745 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։

Ներքին Գետաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 92 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Սուրբ Խաչ թաղամասի 8-րդ, Վերին Դուրան թաղամասի 2-րդ և Վերին Դեմեր թաղամասի 3-րդ փողոցները՝ 1309 գծամետր երկարությամբ և 5600 քառակուսի մետր մակերեսով։
Այս փողոցները Ներքին Գետաշենի պատմության մեջ ասֆալտապատվում են առաջին անգամ։
Ներքին Գետաշենի ներհամայնքային առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի մայիս ամսից ու ավարտվել նույն տարվա հունիսի վերջերին՝ նոր ոռոգման սեզոնի սկսվելուց առաջ։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել են 1100 գծամետր երկարության երկաթբետոնյա կամ երկաթյա կիսախողովակներով ոռոգման առուներ մի քանի թաղամասերում։
Նոր ոռոգման սեզոնի մեկնարկից արդեն ջուրը Ներքին Գետաշենի հարյուրավոր տնտեսությունների մատակարարվել է անկորուստ ու ժամանակին։
Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 1500 տնտեսություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02