Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Երանոս բնակավայրում դիտարկեց երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասները

14.08.2024

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեց Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանը, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։
Կարեն Սարգսյանն անձամբ այցելեց երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեց համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Այնուհետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց զեկուցումները ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։
Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։
Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։
Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանցում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02