Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

13.08.2024

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին ամառային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված պատանիների տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ավարտին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը զեկուցեց, որ Գեղարքունիքի մարզը 2024 թվականի ամառային զորակոչի առաջադրանքը գերակատարել է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02