Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդության միջազգային օրը 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

12.08.2024

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ Գավառ քաղաքում մասնակցեց «Երիտասարդության միջազգային օր-2024» միջոցառմանը՝ հանդես գալով ողջույնի և շնորհավորանքի խոսքով։
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, երիտասարդ ակտիվիստներ:
«Ուրախ եմ բոլորիդ ողջունել 2024 թվականի երիտարդական մայրաքաղաք Գավառում։ Միաժամանակ շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, իսկ մեր երիտասարդներին մաղթում քաջառողջություն, նորանոր հոջողություններ ու ձեռքբերումներ։ Միաժամանակ բարձր եմ գնահատում մեր երիտասարդության կարողությունները և այն ներուժը, որ նրանք ունեն հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման ոլորտում։ Եվ հավատացած եմ, որ նրանցից շատերը դառնալու են մեր վաղվա կառավարիչները, հանրային կյանքի կարևորագույն ոլորտների ղեկավարներն ու մասնագետները։
Գոհունակությամբ պետք է նշեմ նաև, որ մեր մարզի բոլոր խոշորացված համայնքների երիտասարդական ակումբների անդամները ընդգրկված են համայնքապետարանների կողմից իրականացվող ամենաբազմազան ծրագրերում ու ջանադիր աշխատանքով նպաստում են մարզի զարգացմանն ու առաջընթացին։
Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր հյուրերին՝ Երիտասարդության օրվա միջոցառումներին մասնակցելու համար»,-ներկաներին դիմեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02