Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

09.08.2024

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ առնչվող մի շարք հարցեր, որոնք քաղաքացիների կողմից հաճախակի են հասցեագրվել ՄԻՊ գրասենյակ։
Համագործակցված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Անահիտ Մանասյանը նշեց այն ոլորտները, որոնցում առկա հիմնախնդիրները պատճառ են դառնում մարդկանց իրավունքների ոչ լիարժեք պաշտպանության։
Անդրադառնալով առաջ քաշված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ամենօրյա հետևողական ու համագործակցված աշխատանք է տարվում բոլոր ուղղություններում և հանգամանալից ներկայացրեց կրթական, առողջապահական, քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում կառավարության կողմից իրականացվող հսկայածավալ ծրագրերը, որոնք ուղղված են մարզում կյանքի որակի բարելավմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52