Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ Աստղաձոր բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք

09.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։
Կարեն Սարգսյանը շրջեց շինհրապարակում, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, որոնց վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Մարզպետը միաժամանակ հրահանգեց՝ անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան։
Աստղաձորի 144 տեղանոց մսուր-մանկապարտեզի շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։
Ծրագրի ավարտից հետո Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա մանկապարտեզ՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52