Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետը եղավ նաև Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում

08.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Կարեն Սարգսյանը շրջեց հիմնանորոգվող ճանապարհի շինարարությունում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարների հետ՝ նկատված թերությունների շուրջ անելով դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարարականներ։
Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցներով։
Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է։
Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։
Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։
Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 65 տոկոսով և ավարտի կհասցվեն 2024 թվականի սեպտեմբերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52