Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 16 միլիոն 827.2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման համար

08.08.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 միլիոն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով։
Ընդ որում՝ 12 միլիոն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների /Այգուտ/ համար։
4 միլիոն 373.8 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման, Թթուջուր բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերանորոգման ու Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման /Ջիլ/ համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 15:52:54