Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Գեղամասար բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում

07.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի վարակառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի ղեկավարները և աշխատակիցները։
Կարեն Սարգսյանը ծանոթացավ աշխատանքների ընթացքին, շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Գեղամասարի մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից։ Շինարարության ավարտի ժամկետը պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվական հուլիս ամիսը։
Ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի հին շենքի ամրացում ու վերակառուցում և նոր, լրացուցիչ մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։
Վարակառուցված 50 տեղանոց մանկապարտեզը կունենա ժամանակակից բոլոր պայմանները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02