Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ջիլ բնակավայրում դիտարկեց դպրոցաշինական աշխատանքները

06.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։
Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությա պետ Սասուն Սահակյանը, Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը։
Կարեն Սարգսյանը շրջեց նորակառույց դպրոցի շենքում, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Ջիլի միջնակարգ դպրոցի 100 աշակերտ տեղով նոր շենքը կառուցվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, պետական բյուջեի միջոցներով։
Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 70 տոկոսով։
Նորակառույց դպրոցն ունենալու է մարզադահլիճ, նիստերի դահլիճ, մարզահրապարակ, համապատասխան դասասենյակներ, ճաշարան, խոհանոց։
Շինարարության մեջ հիմնականում ընդգրկված են տեղի բնակիչները։
Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 792 միլիոն դրամ։
Դպրոցի նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի դեկտեմբերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02