Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

05.08.2024


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 6 և 8-րդ փողոցները, խմելու ջրատար է կառուցվել 8-րդ փողոցում։
Ծակքար գյուղում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 94 միլիոն 905 հազար դրամ, որից 48 միլիոն 907 հազար 900 դրամը պետության, իսկ 45 միլիոն 92 հազար 100 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Ծակքարի 6 և 8-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 87 միլիոն 628 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի 6 և 8-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 1350 գծամետր երկարությամբ և 5828 քառակուսի մետր մակերեսով։
Վերոնշյալ փողոցների բնակիչներն ասֆալտապատ ճանապարհից օգտվում են առաջին անգամ։
Ծակքարի 8-րդ փողոցի խմելու ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 7 միլիոն 277 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն թվականի օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում 8-րդ փողոցում կառուցվել է 460 մետր երկարության խմելու ջրատար, ինչի շնորհիվ 108 տնտեսության ջրամատակարարումը հիմնովին բարելավվել է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52