Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հրատապ լուծում պահանջող հարցեր

05.08.2024

Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Քննարկումներ ծավալվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների և աղբահանության վարձավճարների գանձման, Ճամբարակ համայնքում հեղեղումների պատճառած վնասների հետևանքների վերացման, գործող շինհրապարակների սահմանազատման և ցանկապատման հետ կապված հարցերի շուրջ։
Խոսվեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի, երաշխիքային ժամկետներում գտնվող կառույցներում առկա շինարարական թերությունների վերացման, շինթույլտվությունների ժամկետների պահպանման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուսումնասիրել մարզի տարածքում իրականացվող բոլոր ծրագրերի շինթույլտվությունների ժամկետների պահպանման համապատասխանությունը և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02