Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

02.08.2024

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները:
Խոսվեց նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորեց ծրագրի իրականացումը և հավաստիացրեց, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը իր երախտագիտությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետին և գյուղատնտեսակական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52