Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

31.07.2024

Հուլիսի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։
Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ։
Նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի hամայնքների 2024 թվականի առաջին կիսամյակի համայնքային բյուջեների հավաքագրման կազմակերպման գործընթացի, ինչպես նաև հետագա անելիքների մասին» հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։
Ըստ զեկուցողի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 75,5 տոկոս, կամ՝ պլանավորված 1 միլիարդ 861 միլիոն 285 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 405 միլիոն 990 հազար դրամ:
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 75,4, Գավառ համայնքը՝ 82,8, Ճամբարակ համայնքը՝ 63,2, Մարտունի համայնքը՝ 71,4 , Սևան համայնքը՝ 78,2 տոկոսով։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
Ըստ զեկուցողի՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում իրականացվել է անասունների համատարած հաշվառում: իսկ այժմ ընթացքի մեջ են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները: Իրականացվում են անասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների շրջանում համաճարակային դեպքեր չեն արձանագրվել: Իրականացվել են նաև մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ: Գեղարքունիքի մարզում 2024 թվականին ցանքատարածությունները կազմում են 33 հազար 731.2 հեկտար: Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ են տարվել մարզի բոլոր համայնքներում։ 2024 թվականի աշնանը սուբսիդավորվելու է նաև աշնանացան ցորենի ցանքերը:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում 2024 թվականի առաջին կիսամյակում իրականացված և 2024 թվականի ընթացքում իրականացվող աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:
Ըստ զեկուցողի՝ 2024 թվականի հունվարին դպրոցներում կոմպլեկտավորվել են 28994 աշակերտներ՝ նախորդ նույն ժամանակաշրջանի հետ համեմատ 284 աշակերտով ավել՝ որը պայմանավորված է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 797 աշակերտերի ընդգրկմամբ:
Անցած ուսումնական տարում առարկայան օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 70 աշակերտներից 13-ն արժանացել են դիպլոմների, 10-ը՝ գովասանագրերի, իսկ Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել քիմիա առարկայի միջազգային օլիմպիադայում։
Շարունակվում են նոր շենքերի կառուցման աշխատանքները Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցներում և Ակունքի, Վերին Գետաշենի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում: Աշխատանքներ են տարվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ներկայումս Մադինայի կրթահամալիրի կառուցման ծրագրով իրականացվում է հին մասնաշենքերի քանդման աշխատանքները։ Կրթահամալիրների ծրագրի մեջ մտնելու են նաև նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ապահովման, մարզամշակութային ոլորտների գործընթացը, զարգանալու են համապատասխան բնակավայրի ենթակառուցվածքները: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել են մշակութային ու մարզական բազմաթիվ միջոցառումներ։
«ՀՀ Գեղարքունիքի մարզում քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում 2024 թվականի առաջին կիսամյակում իրականացված և 2024 թվականի ընթացքում իրականացվող աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը։
Ըստ զեկուցողի՝ 2021, 2022 և 2023 թվականներից 2024 թվական են տեղափոխվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող 116 սուբվենցիոն ենթածրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիարդ 503 միլիոն 538 հազար 892 դրամ, որից պետության մասնաբաժինը 5 միլիարդ 179 միլիոն 221 հազար 646 դրամ է, իսկ համայնքի մասնաբաժինը՝ 3 միլիարդ 324 միլիոն 317 հազար 246 դրամ։
Վերը նշված ենթածրագրերից 59-ի մասով շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտման փուլում և դրանք ֆինանսավորելու նպատակով 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ 1 միլիարդ 766 միլիոն 989 000 դրամի չափով։
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից 2024 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ուղարկվել 18 սուբվենցիոն ծրագրային /112 ենթածրագրեր/ հայտերի փաթեթներ, որոնց արժեքը կազմում է 7 միլիարդ 607 միլիոն 529 հազար դրամ, որից 4 միլիարդ 714 միլիոն 307 հազար դրամը պետության, 2 միլիրադ 893 միլիոն 221 հազար դրամը՝ համայնքի, իսկ 16 միլիոն 845 հազար 232 դրամը՝ այլ ներդրողների մասնաբաժինն է։
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են թվով 13 ծրագիր, մնացած 5 ծրագրերը գտնվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման փուլում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ կազմակերպվել և ընթանում են Վարդենիս-Այրք-Վերին-Շորժա մարզային նշանակության 14 կմ ավտոճանապարհի կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 140,8 միլիոն դրամ։ Ընթացքի մեջ է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում քանդված կամ քանդման ենթակա ճանաչված թվով 4 անհատական բնակելի տների կառուցման աշխատանքները, որը մինչև տարվա վերջ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն դրամ։
2024 թվականի հունվարի 1-ից իրականացվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզային նշանակության 229,8 կմ երկարության ավտոճանապարհների ձմեռային և 177 կմ ամառային պահպանության աշխատանքները։
«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից 2024թվականի առաջին կիսամյակում իրականացված և 2024թվականի ընթացքում իրականացվող աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ըստ զեկուցողի՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմում է 92, 8 տոկոս։ Ընթացքի մեջ է «Լճափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները, Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կապիտալ վերանորոգվել և վերազինվել է Ծովինարի բուժամբուլատորիայի շենքը ։
2024 թվականի փետրվարին շահագործման է հանձնվել նոր կառուցված և սարքավորումներով ու գույքով վերազինված «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի նոր շենքը։ Եթե 2023 թվականի առաջին կիսամյակում մարզի առողջապահական բյուջեն կազմել է 892 միլիոն դրամ, որից 357,4միլիոնը վճարովի ծառայությունների շրջանակներում, ապա 2024 թվականի առաջին կիսամյակում այն այն կազմել է 1 միլիարդ 1միլիոն 856 հազար դրամ, որից վճարովի ծառայությունների գումարը կազմել է 395,4 միլիոն դրամ։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման փուլում են գտնվում Ծակքարի ԱԱՊԿ-ի, Վարդենիսի ԲԿ-ի նոր շենքերի կառուցման, «Գավառի ԲԿ» ՓԲԸ պոլիկլինիկայի մասնաշենքի, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Սևանի դիահերձարանի շինարարական աշխատանքների իրականացման, «Լճափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների գնման գործընթացները։
Նախատեսվում է իրականացնել «Դպրաբակի ԲԱ» ՊՈԱԿ-ի կառուցման, «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի վերակառուցման, Գավառի ԲԿ-ին ՀՀ կառավարության կողմից համակարգչային շերտագրման սարքի տրամադրման աշխատանքները: Այս պահի դրությամբ մարզի առողջապահական հիմնարկներում հաշվառվել են ԼՂ-ից տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած 1056 ընտանիք և 3583 անձ։ Մարզի առողջապահական հիմնարկներում աշխատում են ԼՂ-ից տեղահանված 4 բժիշկ, 5 բուժքույր, 1 մայրապետ և 1 օպերատոր։ Մարզի հինգ համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում կատարվել է ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկում։
Մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից»՝ 12 մլն. 115 հազար ՀՀ դրամ տրամադրվել է 501 սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքների:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ստացվել և մարզում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրվել է 1466 և 1845 սննդային փաթեթ։ Գեղարքունիքի մարզից մանկական առողջարարական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 262 երեխաներ։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2024 թվականի առաջին կիսամյակում իրականացված և 2024թվականի ընթացքում նախատեսված աղբավայրերի կառավարման, համայնքում տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի և համայնքներում գովազդային վահանակների տեղակայման աշխատանքների կանոնակարգման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

Ըստ զեկուցողի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում 2024 թվականի համայնքային բյուջեներում աղբահանությունից պլանավարված եկամուտները ավելացել են մոտ 60 միլիոն դրամով։ 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերն ավելացել են 145-ով, կամ՝ 4 միլիոն 530 հազար դրամով։

Համայնքներում շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ աղբահանության պայմանագրերը 67-ն են՝ 6 միլիոն 308 հազար դրամի չափով։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից գույքագրվել են մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա ինքնակամ տեղադրված թվով 475 գովազդային վահանակներ և ցուցանակներ, որոնք հիմնականում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ-համայնքապետարաններ համագործակցության արդյունքում ապամոնտաժվել են։
«ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից 2024թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարինե Գյարզոյանը։
Ըստ զեկուցողի՝ այս տարվա ընթացքում նախապատրաստվել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հաստատմանն է ներկայացվել անձնակազմի կառավարման գործառույթներից բխող 155 որոշման նախագիծ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվել և անցկացվել է 22 մրցույթ, կնքվել է 13 աշխատանքային պայմանագիր: Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարվել է 14 մրցույթ, պաշտոնի է նշանակվել 2 քաղաքացիական ծառայող: Աշխատակազմի քաղաքացիական աշխատանք կատարելու և տեխնիկական սպասարկման գործառույթներ իրականացնելու նպատակով կնքվել է 6 աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարած մարզային ենթակայության կազմակերպությունների 4 տնօրենի և 6 քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Աշխատանքները ժամանակին և որակյալ իրականացնելու համար աշխատակազմի աշխատողները խրախուսվել են: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացվել 580 հրամանի նախագիծ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ մուտքագրվել է 11640 մտից գրություն, 2125 ներքին փաստաթուղթ, կազմվել և առաքվել է ելից 5259 գրություն։ Գրանցվել է թեժ գծով ստացված 17 հեռախոսազանգ: Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների թիվը կազմել է 906, որից 74-ը վերահասցեագրվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմից: 906 դիմումներից բավարարվել է 591-ը, մերժվել 52-ը, պարզաբանում է տրվել 128-ին, համայնքներ և այլ կազմակերպություններ է վերահասցեագրվել է 135-ը։ Կազմակերպվել է 505 քաղաքացու ընդունելություն որից՝ 193-ը Գեղարքունիքի մարզպետի կողմից։ Աշխատակազմի պաշտոնական կայքով հրապարակվել է Մարզպետի կողմից ընդունած 325, համայնքների ղեկավարների կողմից՝ 5206, համայնքների ավագանիների կողմից՝ 607 որոշում։ Նույն կայքի և մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակվել է շուրջ 280 տեղեկատվական բնույթի նյութ, որոնցում արտացոլվել են Գեղարքունիքի մարզպետի կողմից սուբվենցիոն և հրատապ ծրագրերի դիտարկումները, մարզի համայնքներ, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներ, կրթամշակութային հաստատություններ կատարած աշխատանքային այցերը, մարզպետի հանդիպումները, քննարկումները, խորհրդակցությունները, նիստերը, ուղերձները, մարզի խորհրդի նիստերը, քաղաքացիների ընդունելությունները և այլ թեմաներ։ Հրապարակվել է շուրջ 650 հայտարարություն՝ մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններում առաջացած թափուր պաշտոնների, հողատարածքների վարձակալման վերաբերյալ։ Հրատարակվել է «Գեղամա աշխարհ» մարզային թերթի 19 համար, «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցով թողարկվել է 400 մարզային նշանակության տեղեկատվական նյութ, համագործակցություն է ծավալվել մարզային և հանրապետական տարբեր զանգվածային լրատվամիջոցների հետ։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանն առաջարկեց՝ հետևողական աշխատանքներ տանել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, բերքահավաքի արդյունավետ կազմակերպման, Ճամբարակ համայնքում հուլիսի վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով ենթակառուցվածքներին և տնտեսություններին պատճառված վնասների հետևանքների վերացման, այլ կարևոր ու առաջնահերթ նշանակության հարցերի կարգավորման ուղղությամբ։
Այնուհետ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն, կապված պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ, 2024 թվականի հուլիսի 30-ից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի լիազորությունները։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց Սևակ Խլղաթյանին՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում աշխատանքային երկարամյա գործունեության համար և հայտնեց, որ նա այսուհետ կշարունակի աշխատանքը Գեղարքունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում՝ ցանկանալով նրան հաջողություններ ու ձեռքբերումներ իր նոր աշխատանքում։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02