Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

30.07.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է խմելու ջրի մատակարարման համակարգը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։

Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 64 միլիոն 278 հազար դրամ, որից 44 միլիոն 994 հազար 600 դրամը ՀՀ կառավարության, 19 միլիոն 283 հազար 400 դրամը Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։

124․ Սոթքի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 616 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Սոթք բնակավայրում վերակառուցվել է 3751,5 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, 5 մարիչ հոր, 1 օդահան հոր, հիմնովին կառուցվել 1 թողարկվող հոր։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 24-ից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ Սոթքում հիմնովին բարելավվել է խմելու ջրի որակյալ ու անխափան մատակարարումը։

125․ Սոթքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 662 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1950 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 65 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52