Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

29.07.2024

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Խորհրդակցության սկզբում քննարկվեցին 2024 թվականի հուլիսի 27-28-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Ճամբարակ քաղաքի ենթակառուցվածքների և բնակիչներին պատճառած վնասների վերաբերյալ նախորդ օրը
մարզպետի և աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից Ճամբարակ կատարած այցի և արված դիտարկումների արդյունքները, ներկայացվեց տեղեկատվություն հասցված վնասի և դրանց վերականգնման նպատակով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց նախապատրաստել համապատասխան փաստաթուղթ՝ ՀՀ Կառավարություն ներկայացնելու և վնասի վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Այնուհետև քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52