Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Ճամբարակում

29.07.2024

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության,  սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ 
Ճամբարակցիները հիմնականում դիմեցին հուլիսի 27-28-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով իրենց բնակարաններին, ներհամայնքային ճանապարհներին, ենթակառուցվածքներին, ցանքատարածություններին պատճառած վնասների ներկայացման և դրանց փոխհատուցման ակնկալիքով։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը նշեց, որ արդեն գույքագրվել են բնակելի տարածքներին հասցված վնասները, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովը կարձանագրի նաև ցանքատարածություններին հասցված վնասները՝ դրանք համապատասխան գերատեսչություն ուղարկելու նպատակով։
Քաղաքացիները ընդունելության ընթացքում բարձրացրին նաև անձնական բնույթի այլ հարցեր ևս։ Ներկայացված դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52