Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Մեծ Մասրիկ գյուղում կառուցվող «Մասրիկ-1» Արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

24.07.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ աշխատանքային այց կատարեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ։ Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Ինչպես տեղում ներկայացրին շինարարական աշխատանքներն իրականացնող «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք եւ կունենա 62 մեգավատ հզորություն։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։ «Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։ Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Նախարարը և մարզպետը զրուցեցին կայանի սեփականատեր ու կապալառու ընկերությունների և շինարարության պատասխանատու ներկայացուցիչների հետ, ծանոթացան շինարարության ընթացքին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա հոկտեմբերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02