Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին «Սևան ստարտափ սամիթ-2024» տեխնոմիջոցառման վայր

23.07.2024

Հուլիսի 22-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ այց կատարեցին հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման վայր։
Համաժողովի կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում, մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային ու այլ միջոցառումների:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջեցին տաղավարներով և մասնակցեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված պանելային քննարկմանը։
Նախարարը և մարզպետը շնորհավորեցին միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ ու նորարակական գաղափարների ներկայացմամբ լի աշխատանքային շաբաթ:
«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից:
«Սամիթին» ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ:
«Նման ծավալի միջոցառումը, որտեղ ներգրավված են աշխարհի տասնյակ երկրների ներկայացուցիչներ, չի կարող իր դրական ու տեսանելի ազդեցությունը չթողնել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու արդիականացման վրա։ Անշուշտ, այդ արդյունքները տեսանելի են նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ոլորտում։
Նույնքան համոզված եմ, որ «Սևան ստարտափ սամիթ-2024»-ի ընթացքում ի հայտ կգան ու կյանքի կկոչվեն ներդրումային նոր ծրագրեր, որոնք առաջ կմղեն մեր տնտեսությունը, գիտությունը, կենսագործունեության մյուս ոլորտները»,-իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52