Նորություններ
Գեղարքունիքի մարզից ճամբար հանգստի մեկնեց դպրոցականների երկրորդ խումբը
22.07.2024
Գեղարքունիքի մարզի համայնքներից սահմանված չափորոշիչներին համապատասխանող 7-13 տարեկան դպրոցականների երկրորդ խումբը Հանքավանի մանկական առողջարարական «Հասմիկ» ճամբար հանգստի մեկնեց 2024 թվականի հուլիսի 20-ին։
119 հոգանոց խումբը ճամբարում կհանգստանա մինչև օգոստոսի 8-ը։
Հանգստացողների խումբը ձևավորվել է հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի համապատասխան որոշումը, համաձայն որի՝ առողջարարական հանգստի մեկնելու հնարավորությունից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցող) 7-13 տարեկան երեխաները։