Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

22.07.2024

Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց
հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին «Գավառի ԲԿ» ընկերությունում համակարգչային շերտագրման սարքավորման տեղադրման համար համապատասխան տարածք հատկացնելու, Սևան-Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ջիլ գյուղ մտնող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման, մարզի տարածքում այլ գերատեսչությունների կողմից կառուցվող կամ վերանորոգվող դպրոցների կառուցման կամ վերանորոգման ընթացքի, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, անասնակերի բերքահավաքի հետ կապված հարցերի շուրջ։
Խոսվեց նաև Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում բուժամանկաբարձական կետի կառուցման, սուբվենցիոն ծրագրերի մասով հատկացված գումարների և կատարողականի, մարզի դպրոցների բուժկետերի շենքային պայմանների ընթացիկ վիճակի, բյուջետային աշխատողների կողմից հարկային պարտավորությունների կատարման հետ կապված հարցերի մասին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան այլ հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52