Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անցկացվեց իրազեկման սեմինար

16.07.2024

Հաշվի առնելով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, աշխատանքային օրենսդրության ոլորտներում կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախաձեռնվեց և հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց իրազեկման սեմինար։
Այն անցկացվեց տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության ներկայացուցիչների կողմից, հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, աշխատակիցներ։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, գովազդի մասին, աշխատանքային օրենսգրքի, ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու, առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարաման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու, արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու, առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) եվ պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, եվ բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձեվերը հաստատելու, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջների, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջների, սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու, կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողություն, մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման և շրջանառության կարգը հաստատելու, մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման կարգը հաստատելու մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերի և նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերը հաստատելու մասին» օրենքներում, որոշումներում, հրամաններում կատարված փոփոխություններին վերաբերող հարցեր, բանախոսները պատասխանեցին հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52