Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժակ-մանկաբարձական կայան

16.07.2024

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջրամատակարարման և բնակավարերի ճարտարագետ Գևորգ Աֆյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նոր բուժակ-մանկաբարձական կայանի կառուցման, մարզի 4 չորս բուժակ-մանկաբարձական կայանների և մեկ առողջության կենտրոնի շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրերը։
Շատվանում կառուցվող նոր ԲՄԿ-ի շենքն ունենալու է բուժքրոջ և միջամտությունների սենյակ, սպասարան և սանհանգույց։ Ծրագրի շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։
ԿԽՄԿ-ի կողմից այս տարվա ընթացքում նախատեսվում է 3 կվտ հզորության արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում Վարդենիս համայնքի Կութ, Ազատ, Նորաբակ և Դարանակ բնակավայրերի ԲՄԿ-ների շենքերի տանիքներին, որոնց շնորհիվ տվյալ կառույցները կգործեն էներգոհամակարգից անկախ, և 40 կվտ հզորության արևային ֆոտովոլտային կայան՝ Ճամբարակի առողջության կենտրոնի շենքի տանիքին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ այս տարիների ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կենսական նշանակության ծրագրեր իրականացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02