Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

16.07.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 2 փողոց, հիմնանորոգվել խմելու ջրատար ցանցի սնուցող գիծը, ավարտվել մանկապարտեզի հիմնանորոգման վերջին փուլը։
Սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 211 միլիոն դրամ, որից 131 միլիոն 293 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 79 միլիոն 706 հազար 200 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
117․ Երանոսի մանկապարտեզի հիմնարորոգման ավարտական փուլի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտի հասցվել 2023 թվականի վերջերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կատարվել են մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի և սանհանգույցի կառուցման, ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ։ Երանոսի մանկապարտեզը նախատեսվում է վերաբացել 120 սանի համար, տարածքի բարեկարգումից ու գույքի ձեռքբերումից հետո։
118․Երանոսի 12-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի 12-րդ փողոցը ասֆալտապատվել է 639 գծամետր երկարությամբ և շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով։ 12-րդ փողոցն իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։
119․ Երանոս գյուղի Վարդաձորի խճուղի 3-րդ նրբանցքից մինչև 23-րդ փողոցի 1-ին վերջնամաս տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 53 միլիոն 105 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքնում Երանոս գյուղի Վարդաձորի խճուղի 3-րդ նրբանցքից մինչև 23-րդ փողոցի 1-ին վերջնամաս տանող ճանապարհն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 690 մետր երկարությամբ և 3685 քառակուսի մետր մակերեսով։ Այս ճանապարհը ևս իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։
120․Երանոսի խմելու ջրատարի ներքին ցանցի՝ «Համալիր» կոչվող տարածքի օրվա կարգավորիչ ջրամբարի մոտից դեպի «Երկար գործեր» թաղամասը սնուցող ջրագծի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 559 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարակական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերին և ավարտվել նույն տարեվերջին։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 1145 մետր երկարության խմելու ջրատար, ինչ շնորհիվ «Երկար գործեր» թաղամասում էականորեն բարելավվել է ջրամատակարարումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52