Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

15.07.2024

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, Սևան համայնքի Չկալովկա գյուղում կատարված ապօրինի շինության ապամոնտաժման, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագծի կառուցման նախագծի ձեռքբերման, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի, Ծովասարի և Վարդենիկի մանկապարտեզների գույքի ձեռքբերման հարցերի շուրջ։
Խոսվեց նաև «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի», միջպետական, հանրապետական նշանակության և մարզային ճանապարհների սպասարկման, գծանշման, 2024 թվականի հուլիսի 31-ին մարզխորհրդի նիստ հրավիրելու հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ առանձնակի ուշադրություն դարձնել սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացված շինարարության երաշխիքային ժամկետներում ի հայտ եկած թերությունները շտկելու գործընթացներին։
«Հարկավոր է մինչև վերջ լինել հետևողական ու հասնել նրան, որ առանց բացառության շտկվեն այն բոլոր թերությունները, որոնք ի հայտ են եկել շինարարական աշխատանքների ընթացքում կամ դրանց ավարտից հետո», հանձնարարեց մարզպետը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02