Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

12.07.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորորգվել է կենտրոնական ճանապարհը։
116․Տորֆավանի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Տորֆավանի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է 1080 գծամետր երկարությամբ և 4300 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվել է նաև ջրահեռացման համակարգ։
Ծրագրի շահառու են հանդիսանում Տորֆավան գյուղի բոլոր բնակիչները։ Տորֆավանի կենտրոնական ճանապարհն իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52