Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն

10.07.2024

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։

Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Քաղաքացիները դիմեցին դրամական օգնության, բնակարանի վիճակի գնահատման, միջհամայնքային նշանակության մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, բնակավայրում ոռոգման ջրագծի գործունեության կարգավորման, աշխատանքի տեղավորման խնդրանքով, անձնակ բնույթի հարցերով։

Քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի մարզպետը տեղում պարզաբանումներ տվեց, մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02