Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 թվականի ամառային զորակոչի առաջին փուլը Գեղարքունիքի մարզում եզրափակվեց Ճամբարակ համայնքում

08.07.2024

Հուլիսի 7-ին զորակոչի հերթական արարողությունը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում։ Հայոց բանակ ճանապարհվեցին Ճամբարակ համայնքի նորակոչիկները։
Արարողությանը ներկա էր Ճամբարակի համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի բաժանմունքի պատասխանատուներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության գլխավոր մասնագետ Արտակ Սարգսյանը, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Հայրապետյանը։
Հայոց բանակ մեկնելու առթիվ նորակոչիկներին շնորհավորեցին նաև արարողության մասնակիցները, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52