Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2024

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
1995թ. ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը, մեր պետությունն ու ժողովուրդը արտահայտեցին քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը:
Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը: Սակայն կյանքն առաջ է ընթանում, նոր իրողություններն իրենց պահանջներն են առաջադրում հասարակությանն ու պետությանը, որոնք, բնականաբար, պետք է ամրագրվեն նաև Հիմնական օրենքում:
Կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումները լիարժեքորեն ընկալվեն և աջակցություն գտնեն ամբողջ հանրության կողմից: Այդ դեպքում միայն ՀՀ Սահմանադրությունը կկատարի մեր քաղաքացիների բարեկեցությունն ու համերաշխությունը ապահովելու, միջազգայնորեն հռչակված սկզբունքներին ու նորմերին համահունչ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր գլխավոր դերը:
Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլև միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:
Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունն այսուհետ ևս կլինի մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02