Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

04.07.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Ծովազարդում իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 42 միլիոն 330 հազար դրամ, որից 21 միլիոն 644 հազար 250 դրամը ՀՀ կառավարության, 20 միլիոն 685 հազար 750 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծովազարդի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 325 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ծովազարդ գյուղի Մարտիրոս Սարյան, Աղբյուր Սերոբ, Հայկ նահապետ, Գևորգ Չաուշ , Ակսել Բակունց փողոցներում՝ 3132 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 87 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ Ծովազարդի վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Ծովազարդի մանկական խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 65 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մանկական խաղահրապարակ է կառուցվել Ծովազարդի մշակույթի տան հետնամասում։ Տեղադրվել են մանկական խաղեր, մարզասարքեր, նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցանկապատվել տարածքը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի շահառու են հանդիսանում Ծովազարդ գյուղի բոլոր մանուկները։
Ծովազարդի ավտոտրանսպորտային կանգառի տեղադրման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտի հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ համայնքի պատմամշակութային հուշարձանների լուսանկարներով ավտոկանգառ է կառուցվել Ծովազարդ գյուղի մուտքի մոտ։
Ծրագրի շահառու են հանդիսանում Ծովազարդ գյուղի բոլոր բնակիչները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52