Նորություններ
ԳԱՄՄԱ բրենդը համերգային ծրագրերով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի համայնքներում
04.07.2024
«Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ հունիսի 28-30-ին Գավառում, Մարտունիում, Վարդենիսում և Սևանում հանդիսատեսին է ներկայացվել «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը։ Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում և նպատակ ունի հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը:
Ծրագրի շրջանակներում, Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի երիտասարդ երաժիշտները ոլորտում հայտնի երաժիշտ-փորձագետ Սևադա Համբարչյանի օգնությամբ, մշակել են գեղարքունյանց երգերից բաղկացած երգացանկ, որն էլ ներկայացվել է ԳԱՄՄԱՅԻ երաժիշտների կողմից համայնքներում ունեցած հանդիպումների ընթացքում։