Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսցի նորակոչիկները ճանապարհվել են Հայոց բանակ

02.07.2024


Գեղարքունիքի մարզի զորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ է ճանապարհվել  հուլիսի 1-ին՝ Վարդենիս համայնքից։
Զորակորչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, Վարդենիսի համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զորկոչիկների ծնողներն ու հարազատները։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունքի մարզպետի անունից շնորհավորել են տղաներին՝ Հայոց բանակի զինվորի կոչմանն արժանանալու համար, բարի և անփորձանք ծառայություն մաղթել նրանց։
Նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52