Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի դպրոցականների առաջին խումբը մեկնեց ճամբար

01.07.2024

Ի կատարումն ՀՀ վարչապետի դպրոցականների 2024 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով կայացրած համապատասխան որոշման՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մարզի բոլոր համայնքներից ընտրվեցին սահմանված չափորոշիչներն համապատասխանող  դպրոցականներ, որոնց առաջին, 143 հոգանոց խումբը, մանկական առողջարարական «Հասմիկ» ճամբար հանգստի մեկնեց 2024 թվականի հուլիսի 1-ին։
Սույն որոշմամբ առողջարարական հանգստի մեկնելու հնարավորությունից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցողներին) 7-13 տարեկան երեխաներ։
Հանգստացողների առաջին խումբը ճամբարում կմնա մինչև հուլիսի 20-ը, իսկ երկրորդ խումբը կհերթափոխի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52