Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 131 միլիոն 380,1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 2 մանկապարտեզի գույքի ձեռքբերման և մեկ մանկապարտեզի կառուցման համար

27.06.2024


ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից 32 միլիոն 316,4 հազար դրամ հատկացրել Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի և 43 միլիոն 134,9 հազար դրամ՝ Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզների շենքերը գույքով ապահովելու և մեկ մանկապարտեզի կառուցման համար։
Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի մանկապատեզի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 202 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են նույն տարվա վերջին։
Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքների համար ծախսվել է 209 միլիոն 280 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին։
ՀՀ կառավարության նույն որոշման նախագծով 55 միլիոն 928,8 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար։ Մանկապարտեզը ընդգրկված է 500 մանկապարտեզի ցանկում, անհետաձգելի ծրագրերի շրջանակներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52