Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կառավարությունը 140 միլիոն 847,6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Այրք -Ներքին Շորժա - Վերին Շորժա ավտոճանապարհների անցանելիության ապահովման համար

27.06.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 140 միլիոն 847,6 հազար դրամ հատկացնել Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների համար, որի արդյունքում կապահովվի 14 կիլոմետր ընդհանուր երկարության մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը։
Նշված գումարից 138 միլիոն 1 հազար դրամը կհատկացվի շինարարական աշխատանքների, 1 միլիոն 900 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության և 830 հազար դրամը՝ հեղինակային հսկողության համար։
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է սկսել և ամբողջությամբ ավարտել ընթացիկ տարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52