Նորություններ
Հայոց բանակ ճանապարհվեցին Սևան համայնքի նորակոչիկները
27.06.2024
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին:
Նորակոչիկներն անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողություններ։
Զորակոչի արարողության մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի,Սևանի համայնքապետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սևանի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներ, նորակոչիկներ ծնողներն ու հարազատները։
Վերջիններս օրվա առիթով շնորհավորեցին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Սևանի համայնքապետարանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավնդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։
Այնուհետև նորակոչիկներն այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ: