Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ համայնքից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

27.06.2024

Հունիսի 27-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեց Գավառ համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն օրվա առիթով շնորհավորեց նորակոչիկներին՝ նրանց մաղթելով խաղաղ և ապահով ծառայություն, միաժամանակ շեշտելով, որ հայ զինվորի համազգեստը կրելը մեծ պատիվ ու հպարտություն է, հայրենիքի պաշտպանությունը՝ սուրբ պարտականություն։ Այնուհետ նորակոչիկները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ստացան Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի օրհնությունը և ուղևորվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։
2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35