Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 60 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռբերման համար

27.06.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 60 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռբերման համար։
Մարտունի համայնքի մշակույթի տունը վերանորոգվել է 2008 թվականին՝ Լինսի հիմնադրամի միջոցներով։ Փոխվել է շենքի տանիքը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։
Ծովինար բնակավայրի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար 2020 թվականին հատկացվել է 10 միլիոն 534 հազար, 2021 թվականին՝ 12 միլիոն 295 400 հազար, 2022 թվականին՝ 19 միլիոն 980 հազար դրամ։
Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։
Ծակքարի մշակույթի կենտրոնը վերանորոգվել է 2022 թվականին՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Աշխատանքների համար հատկացվել է 80 միլիոն 280 հազար դրամ։ Մշակույթի կենտրոնի շինարարական աշխատանքները ևս գտնվում են ընթացքի մեջ։
Ձորագյուղի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել և ավատվել է 2020 թվականին։ Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի համար ծախսվել է 52 միլիոն 766 364 հազար դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52