Նորություններ
Հուշ-ցերեկույթ՝Գավառի գյուղատնտեսական քոլեջում
26.06.2024
Գավառի գյուղատնտեսական քոլեջի դահլիճում կայացավ Վարդենիկ գյուղի բնակիչ, Հայոց բանակի ժամկետային զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Արսեն Աբրոյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էր Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրինությունը։
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Արսեն Աբրոյանի գումարտակի հրամանատար Միքայել Բադալյանը, Արսենի ծնողները՝ Ռուբիկ և Անժելա Աբրոյանները, Վարդենիկի հանրակրթական դպրոցների տնօրենները և մանկավարժները, Արցախյան պատերազմներում հերոսացած զինվորների ծնողներ ու հարազատներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ստեղծագործողներ։
Տեսաֆիլմերի կամ պատումների միջոցով ներկայացվեց Արսեն Աբրոյանի կենսագրությունը, նրա անցած մարտական ուղին։
Արսենի պարտաճանաչ ծառայության, մարտադաշտում գործած սխրանքների մասին պատմեց Հայոց բանակի սպա Միքայել Բադալյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից Արսեն Աբրոյանի, զոհված մյուս զինծառայողների ծնողներին հարգանքի ու երախտագիտության խոսքեր փոխանցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը։