Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի հանրային լողափերը նախապատրաստվում են լողասեզոնի բացմանը

26.06.2024


Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի հանրային չորս լողափերում ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան Ազգային պարկի» համագործակցությամբ նախապատրաստական միջոցառումներ տարվեցին նոր լողասեզոնի բացման ուղղությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, «Սևան Ազգային պարկի» տնօրեն Կարեն Մնացականյանը, պաշտոնական այլ անձինք։
Միջոցառման ընթացքում Սևանի հանրային լողափերում փորձարկվեցին Փրկարար ծառայության տեխնիկական միջոցները, անցկացվեցին գործնական պարապմունքներ, քննարկվեցին լողասեզոնի բացման հետ կապված հարցեր։
«Այսօր մենք փորձարկեցինք փրկարար ծառայության տրամադրության տակ գտնվող լողամիջոցները, դրոշները, ստուգեցինք դիտաշտարակների ամրությունը, ջրափրկարարական անձնակազմի պատրաստությունը, փրկարարական հենակետերի տեղադրման հնարավորությունները։
Նախապատրաստական միջոցառումները ցույց տվեցին, որ Փրկարար ծառայությունը լիովին պատրաստ է` համապատասխան ծառայություն իրականացնելու հանրային չորս լողափերում` ՀՀ ՆԳՆ ջրային պարեկային ծառայության հետ համագործակցությամբ»- հավաստեց Եգոր Կարապետյանը։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի տեղեկացմամբ` հանրային չորս լողափերից յուրաքանչյուրում կբացվի և կգործի մեկական բուժկետ։
«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը համագործակցում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար և պարեկային ծառայությունների և Շրջակա միջավայրի նախարարության հետ` լողասեզոնի անվտանգ ու հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով։ Կարծում ենք, որ այժմ ունենք բոլոր պայմաններն ու հնարավորությունները` 2024 թվականի հուլիսի 1-ից նոր լողասեզոնի բացման մեկնարկը տալու համար»-նշեց Ջանիկ Բազեյանը։
Սպասարկվող հանրային չորս լողափերից 3-ը գտնվում են Սևան քաղաքի, 1-ը` Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղի տարածքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35