Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Սևանի համայնքապետարանում
26.06.2024
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Սևան համայնքի ղեկավարի օգնական Սուրեն Համբարձումյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակաղմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ դիմեցին դրամական օգնության, առողջական խնդիրների կարգավորման, ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն ստանալու խնդրանքով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։