Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

26.06.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների երթևեկելի մասերը, մայթերը, բազմաբնակարան 5 շենքերի տանիքները, բակային տարածքները, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի փողոցի մայթերը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։
Սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 907 միլիոն 762 հազար դրամ, որից 541 միլիոն 573 հազար 450 դրամը ՀՀ կառավարության, 366 միլիոն 188 հազար 550 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Թումանյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է Թումանյան փողոցի 256 գծամետր երկարության և 3685 քառակուսի մետր մակերես ունեցող հատվածը։
Թումանյան փողոցի մայթերի սալարկման պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան փողոցի մայթերը սալարկվել են 233 գծամետր երկարությամբ և 550 քառակուսի մետր մակերեսով։
Թումանյան փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման և մայթերի սալարկման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի սկզբներից ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։
Արդիականացվել են դիտահորերը, կառուցվել է ջրահեռացման համակարգ։ Մայթերը սահմանազատվել են բազալտե եզրաքարերով և սալարկվել բազալտե սալիկներով։
Սայաթ-Նովա և Գևորգ Զիրոյան փողոցների մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի երրորդ տասնօրյակում և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Սայաթ-Նովա և Գևորգ Զիրոյան փողոցների մայթերը բազալտ քարով սալիկապատվել են 2940 գծամետր երկարությամբ և 7445 քառակուսի մետր մակերեսով։
Մարտունու գերեզմանոց և հեռուստաաշտարակ տանող ճանապարհի մայթ-աստիճանավանդակի կառուցման ու գերեզմանոցի մուտքի ճանապարհի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում քաղաքի գերեզմանոց տանող ճանապարհին կառուցվել է միակողմանի մայթ-աստիճանավանդակ, բազալտե սալերով՝ 359 գծամետր երկարությամբ, 502 քառակուսի մետր մակերեսով, և գերեզմանոցի մուտքի ճանապարհը սալարկվել տուֆ քարով՝ 100 մետր երկարությամբ, 600 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացմամբ կարգավորվել է գերեզմանոց ու հեռուստաաշտարակ տանող ճանապարհի հետիոտնային անցման անվտանգության խնդիրը, բարեկարգվել գերեզմանոցի մուտքի ճանապարհը։
Մարտունու Կարապետյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 916 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Կարապետյան փողոցի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 1100 գծամետր երկարությամբ և շուրջ 6700 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Կարապետյան փողոցի մայթերի սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Կարապետյան փողոցի երկկողմանի մայթերը սալիկապատվել են 1100 գծամետր երկարությամբ և 2200 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Մարտունի քաղաքի Գետափնյա-2 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 63 միլիոն 860 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Գետափնյա-2 փողոցն ասֆալտապատվել է 600 գծամետր երկարությամբ և 2500 քառակուսի մետր մակերեսով՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսի 15-ից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Մարտունի քաղաքի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցը ներառող հատվածում կառուցվել է 926 մետր երկարության ջրահեռացման համակարգ, որի կառուցմամբ միաժամանկ լուծվել է նաև շուրջ 100 տնտեսությունների բնակարաններն ու հողամասերը պարբերաբար արտահոսող ջրի հեռացման խնդիրը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Մարտունի քաղաքի Կոմիտաս փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 71 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Կոմիտաս փողոցն ասֆալտապատվել է 600 մետր երկարությամբ և 5312 քառակուսի մետր մակերեսով՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Կոմիտաս փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Կոմիտաս փողոցի երկկողմանի մայթերը սալիկապատվել են 674 գծամետր երկարությամբ և 1280 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականից և ավարտվել 2023 թվականի սեպտեմբերին։
Մարտունու բազմաբնակարան 16 շենքերի բակային տարածքների սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 877 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան 16 շենքերի բակային տարածքներ տուֆ քարով սալիկապատվել են շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Մարտունի համայնքի գույքի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքի և համայնքի մյուս բնակավայրերի կարիքների համար ձեռք է բերվել վերհան ավտոմեքենա, շչակներ, դահլիճային նստարաններ և բեմի վարագույր։
Մարտունու բազմաբնակարան 5 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը, 10 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակիչները։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել են Պռոշյան-2, Երևանյան-36, 42, 43, 51 շենքերի տանիքները՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի վերջերից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի շահառու են հանդիսանում բազմաբնակարան 5 շենքերի 600 բնակիչներ։
Մարտունի քաղաքի 7 փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 109 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորության ցանց է կառուցվել Մարտունի քաղաքի Պարույր Սևակ, Երիտասարդական, Գետափնյա-1, Շահումյան, Սայաթ-Նովա, Հրաչյա Ներսիսյան, Մխիթար Հերացի փողոցներում՝ 950 գծամետր երկարությամբ և ԼԵԴ համակարգով աշխատող 314 լուսատուների տեղադրմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52