Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

25.06.2024

ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ի նախաձեռնությամբ 2024 թ-ի ապրիլի 1-ից մեկնարկել է «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը, հանրայնացմանը:
Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի երիտասարդ երաժիշտները ոլորտում հայտնի երաժիշտ-փորձագետ Սևադա Համբարչյանի օգնությամբ ապրիլ ամսից մշակում են գեղարքունյանց երգերից բաղկացած երգացանկ:
Ծրագրի ավարտին` հունիսի վերջին, նախատեսվում են Գեղարքունիքի մարզում ԳԱՄՄԱ բենդի 4 համերգներ` Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան խոշորացված համայնքներում` մշակված ու թարմացված գեղարքունյանց երգացանկով:
Համերգային շրջագայության մեկնարկը կտրվի այս տարվա երիտասարդության մայրաքաղաք Գավառից` հունիս 28-ին, ժամը 17:00 -ին, Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Հունիս 29 -ին կշարունակենք Վարդենիս համայնքում, ժամը 13:00-ին, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:
Վարդենիկ համայնքում կրկին հունիսի 29-ին, ժամը 18:00-ին Երաժշտական դպրոցի դահլիճում:
Համերգաշարը կավարտվի Սևանում, հունիսի 30-ին, ժամը 18:00-ին Սևանի համայնքային մշակույթի կենտրոոնում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35