Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

24.06.2024

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերի մաքրության պահովման, Երևան-Սևան ավտոճանապարհի մերձակա գոտիներում առևտրի կանոնակարգման, հանրային լողափերում նոր լողասեզոնի բացման հետ կապված հարցերի շուրջ։
Խոսվեց նաև մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի կատարողական արդյունքների, մարզի բժշկական կենտրոնների 2022, 2023, 2024 թվականների առաջին եռամսյակի համեմատական ցուցանիշների վերլուծության, հունիսի 20-ին Վարդենիսում տեղի ուենցած ուժեղ քամիների հետևանքով կրթական հաստատությունների շենքերին պատճառած վնասների վերականգնման հետ կապված հարցերի մասին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ամենշաբաթյա տեղեկատվություն ներկայացնել Գեղարքունիքի մարզում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» ընթացքի մասին։
«Մենք պետք է հստակեցնենք, թե ԼՂ-ից բռնի տեղահանված ու մեր մարզում վերաբնակություն հաստատած քանի ընտանիք է հաշվառվում՝ «Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» առաջին փուլում ընդգրկվելու համար, նրանցից քանիսն են դիմում ներկայացնում, ինչ խոչընդոտներ են ի հայտ գալիս այդ ընթացքում, որպեսզի ժամանակին, համագործակցելով պատկան մյուս մարմինների հետ, կարողանանք հարթել բոլոր խնդիրները»,-հանձնարարեց մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52