Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը

24.06.2024

2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց հունիսի 24-ին, որի ընթացքում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Մարտունի համայնքի նորակոչիկների առաջին խումբը։
Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Մարտունու համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն օրվա առիթով շնորհավորեց, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեց նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։
Այնուհետ նորակոչիկներն իրենց ծնողների, հարզատների, պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան տեղի հոգևոր դասի օրհնությունը, մոմեր վառեցին, ապա ուղևորվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։
2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52